Ալավերդու Համայնքապետարան
about 6 months ago

🔰Այցելություն Թեղուտի լեռնահանքային համալիր.

«Թեղուտ» ՓԲԸ-ի հրավերով Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն այցելել է լեռնահանքային համալիր: Աշխատանքային հանդիպմանը համայնքի ղեկավարին ուղեկցել են տեղակալ Արտուշ Աբելյանը և օգնական Արթուր Վարդումյանը:

Հանդիպելով ընկերության ղեկավար կազմի հետ` կողմերը քննարկել են ընկերության կարգավիճակին, համայնքի հետ համագործակցությանը և այլնին վերաբերող հարցեր:

...

Ընկերության տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն ներկայացրել է ընկերության ներկա վիճակը և դրան առնչվող հարցերը, խոսել ֆինանսատնտեսական ռիսկերի և դրանց կարգավորման տարբերակների մասին:

Արկադի Թամազյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, իր հերթին կարևորել է ընկերության վերագործարկման անհրաժեշտությունը, խոսել համայնք - ընկերություն կապի և դրա ամրապնդմանը նպաստող քայլերի մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է ղեկավարների առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը խոսել են երկուստեք մտահոգությունների մասին:

Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ աշխատանքային խումբն իրականացրել է շրջայց համալիրի բացահանքի և ֆաբրիկայի տարածքում:

#Ալավերդու_համայնքապետարան #Ալավերդի #Թեղուտ #Teghout_Mining

See more
Հնարավոր է սա 5 people նկարն է
Հնարավոր է սա 2 people նկարն է
Հնարավոր է սա 2 people նկարն է
Հնարավոր է սա 3 people նկարն է
Հնարավոր է սա 2 people նկարն է
+10