Ալավերդու Համայնքապետարան
about 7 months ago

🎗Ստուգողական շրջայցեր համայնքապատկան կառույցներում.

🔰Այսօր՝ փետրվարի 20-ին, Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իրականացրել է ստուգողական շրջայցեր համայնքային ենթակայության կազմակերպություններում: Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանի, ոլորտը համակարգող բաժնի պետ Ստեփան Ասրյանի և այլոց ուղեկցությամբ համայնքի ղեկավարը ծանոթացել է մանկապարտեզների և արվեստի դպրոցների առօրյային:

Այցելություններ են կատարվել համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, Ամալյա Կարապետյանի անվա...ն թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որտեղ շրջելով ՆՈՒՀ-երում, Արկադի Թամազյանը գնահատել է շենքային պայմանները, ինչպես նաև ծանոթացել մանկավարժամեթոդական աշխատանքների ընթացքին, սաների առօրյային՝ զրուցելով նրանց հետ:

Կատարվել են շրջայցեր նաև Ալավերդու Ռ. Մելիքյանի անվան երաժշտական և Ալավերդու Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցներում, որտեղ մանկավարժների հետ ունեցած զրույցի ընթացքում Արկադի Թամազյանը ներկայացրել է հստակ դիրքորոշումներ` ուսումնադաստիարակչական աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

ℹ️Ստուգողական շրջայցերը լինելու են շարունակական:

#Ալավերդի #Ալավերդու_համայնքապետարան

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
+30
422
6
22