Հենց նոր, մեր աչքի առաջ Կասկադում 2 հոգու կծեց Կասկադի շնիկներից մեկը: Մի «ազնիվ կենդանասեր» էլ վստահ հայտարարեց, որ շներն անկապ տեղը չեն կծում, մի բան զգում են:
Մարդկանց տրամաբանությունից բան դուրս չեկավ, սկսենք վստահել շների տրամաբանությանն ու զգայունակությանը:
Լրացում
Եկան ԱԻՆ-ից շատ դժգոհ երկու տղամարդ, ժպտացին, ծիծաղեցին, մեր խոսքերին, որ այս շունն է կծել երկու քաղաքացու, հնչեց պատասխան.…
-Հիմա էս շունը մեզ կծելու ա՞))):
Ես ասում եմ, չգիտեմ, գուցե կարկուտ էլ գա, ես չեմ կարող գուշակել: Նայեցին ու գնացին:
Իսկ կողքի սեղանից մի «խելացի» կին, ասաց, որ պետք չէ բողոքել, թող ում կծել ա, նա էլ բողոքի:
Այ այսպիսի տրամաբանությամբ ենք ապրում: Թող ում վատ է, նա էլ բողոքի: Իսկ որ լեզուներս կտրենք տակներս դնենք, շատ ավելի լավ կլինի: 🤦♀️

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality դուք համարու՞մ եք, որ թափառող շների հարցը լուծե՞լ եք։ Հենց նոր աչքիս առաջ քաղաքի կենտրոնում հանգիստ քայլող երկու մա…րդու կծեց շունը, անցորդների վրա էլ հաչում են։ Կասկադում որևէ սրճարանում հնարավոր չի նստել առանց շների ուղեկցության, իսկ եթե ես լուրջ վախեր ունե՞մ շներից, իսկ մտածե՞լ եք՝ ոնց եք կոմպենսացնելու վնասված մարդկանց։ Մի խոսքով, ձեր մոտեցումը զզվացնում ա։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality