Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։ Մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։
Նրանց թվում է նաև զինծառայող` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ նրանց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի մեջ եմ եղել։
Այս ընթացքում բազմիցս հանդիպել եմ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Կառավարությունը հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել նաև Արտակ Զեյնալյանը։
...Գերիների հարցը կարևորագույնն է, իսկ հարցի շահարկումը տարբեր, այդ թվում` քաղաքական նպատակներով համարում եմ ստորություն։ Գոյություն ունենալ չի կարող ավելի կարևոր խնդիր։ Կառավարությունը ջանք չի խնայում մեր գերեվարված զինծառայողների, կամավորների, քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձի համար։ Համբերություն բոլորիս։