‼️ Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ: Ընկերության անունը «ԼՈՒՍԱՋՈՒՐ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում և պատկանում է Չեխիայում գրանցված «ՄԻՆԵՐԱԼ ՎԵՆՉՐԶ ԻՆՎԵՍՏ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին տեղեկություն չկա:
Վաղը՝ ապրիլի 16-ին արդեն հանրային քննարկումներ են նշանակված, չնայած հանրությունը նույնիսկ պատշաճ չի իրազեկվել: Լոռեցիները պետք է… ասեն իրենց խոսքն ու ցույց տան գործը։
Հանրային լսումները նշանակված են ապրիլի 16-ին ժամը 9։00-ին Մարգահովիտի գյուղապետարանում, ժամը 11։00-ին Վահագնաձորում, ժամը 12։30-ին Վահագնիում, ժամը 14։00-ին Դեբեդում, ժամը 15։30-ին Եղեգնուտում:
Ինչպես ցույց է տվել փորձը, եղած իրավական դաշտի պայմաններում ամենաարդյունավետ տարբերակը հանրային լսումների անցկացումը չթույլատրելն է: Սրա փայլուն օրինակը 2017թ. Արդվի գյուղի պայքարն էր ոսկու հանքի հետախուզման ծրագրի դեմ, որի մասին նյութը տեղադրում ենք այստեղ և մեկնաբանություններում 👇
https://bit.ly/3gcyhuL



