[English below]
Այսօր Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։
Բիզես Արմենիայի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ,
...Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։
Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։
Հարգելի գործարարներ և ներդրողներ,
Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։
Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում։
------------------------------------------------------------
Today I presented my resignation to our board of trustees.
My dear Business Armenia team, colleagues and foreign representatives,
Going through many difficulties we have reformed the Development Foundation of Armenia and created Business Armenia. It’s because of YOU that Business Armenia is not only one of the strongest institutions in Armenia, but has also been highly appreciated by the largest international organizations; among hundreds of countries Armenia was ranked either first, or was among top countries. In any situation our team has remained strong, united and a family. It’s due to you and your work that Business Armenia became the best ally and support for investors and businesses.
I want to thank you for your hard work and wish you to achieve new heights.
Dear Investors and Businesses,
The best part of my job was seeing the “spark” in your eyes whenever you were solving a new problem, overcoming difficulties or making a decision for new investments. Despite the changes, Business Armenia will continue to work & support you when exporting or investing in our country. Business Armenia now has a very strong base and an even stronger system. In my role of acting CEO, I will make sure that the investment projects and Business Armenia’s overall working processes are carried out properly & without any interruptions. After a CEO is appointed I will hand over all the know-how and vision to my predecessor.
I wish you prosperity and fruitful growth.