app-facebook
Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan
约 3 年前

Սիրելի հայրենակիցներ,
այսօր, հունիսի 30-ին հայ ժողովուրդը տոնում է ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը:
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները, կազմավորվելով հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց, հետևողականորեն համալրվում են նորագույն սպառազինություններով և տեխնիկայով: Մեր հմուտ և փորձառու օդաչուները, այսօր առավել քան երբևէ, պատրաստ են մեծագույն պատվով և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց առջև դրված խնդիրները:
Փառք ՀՀ ԶՈւ-ի ռազմաօդային ուժերին:

319
7
13