Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan
about 5 years ago

Օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունեցի Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Ողջունելով հյուրին` բարձր գնահատեցի մեր երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։ Հանդիպմանն անդրադարձանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկեցինք Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դ...րանց ազդեցության հիմնահարցերը։

Դեսպանի հետ զրուցեցինք նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։

Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում:

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
173
1
18