Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan
about 5 years ago

2018թ. սեպտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում ունեցա Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Կիրակոսյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ԵԱՀԿ քարտուղարության կողմից ՀՀ անվտանգության ոլորտի բարեփոխումների և կառավարման կարիքների գնահատմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելուն ուղղված քայլերը:

Դեսպան Կիրակոսյանի հետ անդրադարձ կատարեցինք նաև Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումներին:

No photo description available.
No photo description available.
187
2
6