ԲԱՅԴԵՆԸ ԿՄԻՋԱՄՏԻ՞ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ: «ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
🇺🇸ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում:
Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջն...ային հարցերի շուրջ։ Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝
✅Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ մարդու համընդհանուր իրավունքները հռչակելով իրենց վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն, որպեսզի նմանատիպ ողբերգություն այլևս երբեք չկրկնվի։
✅Ջո Բայդենն ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան գործընկերությունը՝ հայ ժողովրդի կյանքը բարելավելու համար։
✅Բայդենը կաջակցի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը ՝ վերականգնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ներառյալ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար լրացուցիչ միջազգային դիտորդներ ներգրավելը: Նա նաև աշխատելու է կանխել որևէ երրորդ կողմի, այդ թվում` Թուրքիայի նման ազգայնական-պետությունների միջամտությունը և օտարերկրյա վարձկանների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու գործում։
✅Բայդենը լիովին կաջակցի ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող աջակցության ծրագրերին ՝ ժողովրդավարական կառավարման ամրապնդման և տնտեսական աճի խթանման համար, ինչպես նաև կվերանայի ԱՄՆ-ի կողմից անվտանգության նպատակներով Ադրբեջանին հատկացվող աջակցությունը՝ համոզվելու համար, որ այն չի ծառայեցվում հարձակողական նպատակներին։
✅Նա կշարունակի հումանիտար ականազերծման երկարաժամկետ օգնության ծրագիրը Լեռնային Ղարաբաղում, որը Թրամփը փորձել է կասեցնել:
✅Նա կդատապարտի Ամերիկայում հայ համայնքի նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունները և կուժեղացնի հոգևոր կառույցների պաշտպանությունը՝ ընդլայնելով հոգևոր կազմակերպություններին անվտանգության նպատակով հատկացվող դրամաշնորհները, Արդարադատության նախարարությունում նախաձեռնելով հատուկ իրավական նախագիծ՝ նվիրված հոգևոր կենտրոնների վրա հարձակումները կանխելուն։