⬇️ 🇦🇲 🇺🇸
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների փոխարինման համար: Սակայն Ֆեյսբուքն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ սահմանափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը և դա բացատրում է հետևյալ պարզաբանմամբ.
«ՊՐՈՖԻԼԻ ՆՈՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է:...
Այժմ մենք սահմանափակում ենք պրոֆիլների շրջանակներ ստեղծելու հնարավորությունը միայն այն կազմակերպությունների համար, որոնք ընդգրկված են մեր տեղեկատվական կենտրոններից մեկում: Նախ և առաջ դրանք ներառում են COVID-ի տեղեկատվական կենտրոնը և Ընտրողների տեղեկատվական կենտրոնը։ Շուտով մենք կավելացնենք նաև Կլիմայի գիտության կենտրոնը, որտեղ մենք զգալի ներդրում ունենք՝ մարդկանց հասու դարձնելու օգտակար և հուսալի տեղեկատվությունն ու ռեսուրսները: Մենք հավատում ենք, որ այս մոտեցումը կօգնի մարդկանց շարունակել իրենց աջակցությունն արտահայտել այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են առողջապահական հուսալի տեղեկատվությունը, քվեարկությունը և կլիմայի փոփոխությունը»:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում Photoshop ծրագրի միջոցով ավելացնել Ձեր լուսանկարը և այդ կերպ տարածել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:
Հարգանքով՝
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
_____________
Dear compatriots,
This year also, the Armenian Genocide Museum-Institute prepared commemorative frames with the slogan "I remember and demand" for the main photos of Facebook users. However, Facebook has limited the ability to create frames with the following clarification.
"THE CREATION OF NEW PROFILE FRAMES IS UNAVAILABLE.
We are now limiting the ability to create profile frames to organizations that are included in one of our information centers. To start, these include the COVID Information Center and the Voter Information Center, and we will soon add Climate Science Center, where we’ve made substantial investments to connect people to helpful and reliable information and resources. We believe this approach will help people continue to express their support around important issues like reliable health information, voting, and climate change.
Therefore, taking into account the above, we suggest adding your photo to the images placed below using Photoshop and thus spread the slogan "I remember and demand".
With respect, "Armenian Genocide Museum-Institute" Foundation
#Հիշումեմևպահանջում
#werememberanddemand
#ArmenianGenocide
#ArmenianGenocide108




