app-facebook
Arpine Hovhannisyan
about 5 years ago

Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ

ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. <<Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով>>։
Բանաձեւի իմաստով Արցախը «գորշ գոտի է»։

667
3
6