Քաղաքապետարանին մի հարց տամ էլի, առանց քաղաքական ենթատեքստի ու ետին մտքի: Ի՞նչ որ բան մտածում եք անել քաղաքի մայթեզրերը, իսկ երբեմն մայթերը զավթած հազարավոր «ՎԱՃԱՌՎՈՒՄ Է» մեքենաներից ազատելու համար: Մեքենաների ահագնացող քանակի ու խայտառակ հանրային տրանսպորտի պայմաններում, մեքենաների կայանման պրոբլեմը քաղաքի հիմնախնդիրներից մեկն է: Ստորգետնյա կայանատեղերի ողջ հզորությունը երևի մի քանի հարյուր մեքենա է, հույսներս միայն մայթեզրերն են, որոնք զավթված են անհամար ծախու մեքենաներով: