Artur Sakunts
about 3 years ago

Այս համաձայնագիրը շատ շատ ծանր է բոլոր առումներով․․․

Մեզ պետք է ոչ թե տասնյակ տարիներ հետո հուշագրություններից իմանալ, այլ հիմա հասկանալ, թե ինչպես եղավ այս ամենը։

Մեզ պետք է հիմա պարզաբանվի, բացատրվի։

...

Մենք դեռ պետք է ապրենք, չնայած չգիտեմ այսքան մարդկային զոհերի մարդկային, հոգեբանական ծանրությունը, պատասխանատվությունն ինչպես ենք տանելու։

Բայց մենք պետք է ապրենք, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, պետք է հզորանա, պետք է օրենքի պետություն լինի, զարգացող պետություն դառնա։

Մենք ցավից չպետք է կուչ գանք, չպետք է սեղմվենք ու մի ափ դառնանք։

Մեզ պետք է խոսել, քննարկել, լսել, վիճել, բայց իրար չոչնչացնել։

Մենք պետք է ապրենք մեզանից հեռացածների, զոհվածների հանդեպ մարդկային հարգանք ու պատասխանատվությունը պահպանելով։

Մեզ շատ բան պետք է ներկայացվի, բացահայտվի, ինչքան էլ դառը լինի՝ այսքանից դառն էլ ինչ, մենք պետք է տեսնենք մեր այս օրը, ներկան, մեր վաղվա օրը, վաղը չէ մյուս օրը, մեկ տարի, տասը տարի հետոն։

Մենք չենք կարող չապրել, չստեղծել, չկառուցել, չշենացնել։

Ապրողները իրար չեն ոչնչացնում, դատում են, գովում են, դատապարտում են, սիրում են, նեղվում են, բայց չեն կարող ատել ու ոչնչացնել։

Ապրելը ստեղծելով է լինում, ոչ թե ոչնչացնելով։

See more
183
10
14