Իտալիայից ժամանած մեր հայրենակիցները բողոքում են, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ամենախիստ առողջապահական հսկողությունն է իրականացվում իրենց նմատմամբ:
Իհարկե նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչի համար է այդ ամենը, սակայն բոլորն միաբերան փաստում են, որ նույնիսկ Իտալիայում նման կերպով ծառայություն չի իրականացվում, իրենք նույնիսկ Հայաստանի կայքերից ու հեռուստաալիքներից են իմացել, որ Իտալիայում «պանիկա» է:
Արտասահմանից եկած մի կին էլ ահավոր զարմացած նայում էր կատարվող աշ...խատանքներին ու վերջապես չդիմանալով հետաքրքրությանը հարցրեց, թե բա՝ դուք գոնե տեսե՞լ եք, թե ձեր երկիրը որ հորիզոնականներում է ու ինչ տոկոսով, ինչի՞ եք այսքան իրար խառնվել:
Ամենակարևորը մի բան գիտակցելն է, որ վիրուսի ներթափանցումը Հայաստան ոչ մեկին ձեռք չի տալիս, դրա գաղտնի պահելը ևս ոչ մեկին ձեռք չի տալիս:
Հ.Գ. Հավատացեք ՀՀ առողջապահական համակարգը այս պահին ձեր հարևանի տեգոր կնոջից ավելի շատ է տեղեկացված ու ավելի լուրջ է զբաղվում վերհսկողական աշխատանքներով:
Հ.Գ.Գ.Առողջ եղեք: