Бэла Лаэртовна
about 3 years ago

շուրջ 26 տարի
ամեն նշանավոր օր
ամեն տոն օր
հաճախ նաև սովորական օրերին
այստեղ հնչում էր ,,ձյաձ Բորյայի ,, ...
,,սկրիպաչ Բորյայի,, ջութակի տխուր, թախծոտ, սիրտ ալեկոծող ձայնը ...

նվագում էր ջութակը և շրջում
նահատակված տղաների մոտով ...

բոլորի մոտով ...

ու մենք` բոլորս վաղուց գիտեինք,
որ նրա նվագին միշտ սպասում են տղաները ...

նա` ինքն իրեն լուռ խոստում էր տվել,
որ երբեք չի մոռանա տղաներին

ու իր խոստումը լուռ կատարեց` մինչև ինքն էլ բռնեց հավերժի ճամփան ...

նա դարձավ պատերազմի
և
Ստեփանակերտի խորհրդանիշներից մեկը ...

Ստեփանակերտի Քաղաքապետարան / Municipality of Stepanakert

հարգելի քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Давид Саркисян

վստահ եմ,
որ Ստեփանակերտի նշանավոր վայրերից մեկում պետք է անմահացվի մարդ-խորհրդանիշի`
,,սկրիպաչ Բորյայի,,
բոլորիս սիրելի ,,ձյաձ Բորյայի,,
հիշատակը

Աստված հոգիդ լուսավորի,
համեստագույն ու նվիրված մարդ 🙏

ՀԳ հայրենիքի կորստին չդիմացավ...

See more
No photo description available.
No photo description available.