app-facebook
Benik Galstyan
about 2 months ago

Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆ...ԵՐՈՒՄ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվելու Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը։

Արձանագրենք մի քանի կարևոր փաստ՝
-Աշոտյանը քաղբանտարկյալ է,
-Աշոտյանը բանտարկված է իր պռոհայկական, պռոարցախյան դիրքորոշման համար,
-Աշոտյանից սարսափում է ներկայիս կոլաբորացիոնիստական վարչակազմը(ու ճիշտ է անում),
-Աշոտյանին բանտով կոտրել հնարավոր չէ։

Հ.Գ.։ Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը։

See more
260
12
48