Daniel Ioannisyan
about 3 years ago

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հիմնավորում է, որ նույնիսկ եթե ընդուներ Վլադիմիր Պուտինի` հոկտեմբերի 19-ի հրադադարի առաջարկը, Շուշին, միևնույնն է, ադրբեջանաբնակ էր լինելու։

Բայց ի՞նչ կասի Նիկոլ Փաշինյանը Հադրութի, Մարտունու ու Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերի մասով, որոնց բնակչությունը միշտ եղել է հայկական և որոնք գրավվեցին հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ի միջակայքում։ Այսինքն, այդ բնակավայրերը կմնային հայկական, եթե Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չմերժեր Պուտինի առաջարկը։

Փաշինյանի բախտը բերում է, որ իր քաղաքական հակառակորդները պոպուլիստ են ու Շուշիից բացի այլ բնակավայրի անուն չգիտեն։

146
8
10