Նիկոլ Փաշինյան, գիտության ֆինանսավորման հետ կապված ասյօրվա որոշումը ողջունելի է, բայց մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց-որ, չի գիտակցվում:
Հայաստանում ինժիներիա և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն չի զարգանա, եթե չունենանք ֆունդամենտալ գիտություն:
Գիտահեն արտադրանք տվող ինժիներներ պատրաստելու ու ունենալու համար պետք են ֆունդամենտալ գիտնականներ: Ինժիները, ինչ-որ էապես նոր բան ստեղծելու համար, պետք է ունենա ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կարող է ստանալ միմիայ…ն արդի գիտության մեջ աշխատող գիտնական-դասախոսից, իսկ այդպիսի դասախոսներ ունենալու համար պետք է գիտական համայնք:
Իզուր չէ, որ Հայաստանում IT ոլորտի ամենալուրջ հաջողությունները ունեցել են ոչ թե ինժիներական, այլ հենց ֆունդամենտալ գիտության ոլորտի մասնագիտություններ ունեցողները (հիմնականում` ֆիզիկոսները):
Հ.Գ. Հայաստանի զարգացման միակ ու անայընտրանք ճանապարհն է գիտության ու, որպես ածանցյալ, ինտելեկտուալ արդյունաբերության զարգացումը: