Daniel Ioannisyan
about 7 months ago

Պետական փողեր գրպանածը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ

Օրերս հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվեց ՀՀ Դատական դեպարտամենտի նախկին վարչության պետ Խաչիկ Ղազարյանը, ով պարզվում է, պետությունից 5,8 միլիոն դրամ էր դե-ֆակտո մսխել՝ կեղծ գործուղումների գնալու միջոցով (հղումը` մեկնաբանությունում):

Մասնավորապես, տարիներ շարունակ, գործուղումը ձևակերպում էին, օրապահիկն ու գիշերակացը ստանում, բայց ոչ մի գործուղման էլ չէին գնում: Ու այդպես հարյուրավոր օրերի գործուղումներ:

...

Խաչիկ Ղազարյանը, հետո, ստիպված է եղել քրեական գործի սահմաններում վերականգնել պետությանը հասցված 5,8 միլիոն դրամի վնասը: Բայց դատվելու փոխարեն, Խաչիկ Ղազարյանը, նշանակվեց հակակոռուպցիոն դատարանի նախագահ (դատավոր էլ չէ՝ միանգամից նախագահ):

Ու հետո էլ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ինչու՞ է կոռուպցիայի համաթիվը վատթարանում ու ինչու՞ են միջազգային գործընկերները հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից ձեռքերը լվանում:

See more
285
15
87