Սիրով տեղեկացնում եմ. սկսել եմ զբաղվել Հրանտ Մաթևոսյանի հեղինակային իրավունքների հարցով: Նպատակս է Հայաստանի Հանրապետությունում, հայերենի և հայ գրականության, մշակույթի և գիտության տիրույթում ստեղծել նախադեպ, երբ հեղինակի և հեղինակության իրավունքները միտումնավոր, անմեղսունակաբար, կամ որևէ այլ <հիմնավոր և ծանրակշիռ> պատճառաբանությամբ չեն ստորադասվում առուտրականների, ժուլիկների, <արհեստավարժների> և նման այլ բաների շահերին: Խնդրում եմ տարածել և հորդորում եմ գիտակցել, որ ՀՀ-ում էլ կա և գործում է օրենսդրություն, որ հեղինակին ամենայն խստությամբ պաշտպանում է թափթփուկներից և արկածախնդիրներից, լինի դա նյութական, կամ վիրտուալ դաշտում, կապված լինի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ: