Ամփոփելով մեքենայի համարների գողության թեման` ասեմ` հսկայական ռեզոնանս եղավ, շատերը կիսվեցին, բազմաթիվ լրատվականներ տեղադրեցին գրառումս, էլ ավելի շատ Լրատվականներից կապվեցին հարցազրույց տալու համար, սա մերժեցի։
Ասեցին նաև, որ սկսվել է օրենսդրական նախաձեռնության գործընթաց` չգիտեմ որքանով է ճիշտ, չգիտեմ իմ գրածը ազդեց թե չէ, բայց սպասենք լուծմանը։
Մի քանի ունիկալ պատմություններ պատմեցին`
... 1) Եղել են դեպքեր, երբ փրկագինը վճարելուց հետո, երբ համարի տերը հարցրել է` "բա որտեղ կթողնեք համարը", պատասխանել են` "ախպերս համարներդ ավտոիդ տակա կպցրած"
2) Եղել է դեպքեր, երբ համարը ֆիզիկապես չեն էլ գողացել, այլ նամակ են թողել, որ կապվեք վճարեք թե չէ կգողանանք))
✅ Մի քանի նոր լուծումներ առաջարկեցին`
1) Համարները ծակում եք, բոլտ ու գայկով ձգում եք, ու հետևից սվարկա եք անում գայկաները))
2) բարձր լարման հոսանք եք միացնում համարներին ⚡
3) լավ բանակցելուց ահագին գին են իջնում, այնպես բանակցությունների թեմայով թրեյնինգի է պետք գնալ))) մտածեք ո՞ւմ մոտ կարելի է գնալ ![]()
Արձագանքեմ մի քանի հաճախ հանդիպող քոմենթ/նամակ`
1) "Այս տեսուչին գործից հանել է պետք" - տեսուչը բան չի կարող անել, որովհետև օրենքի բաց կա։
2) "tenc acq cakox hamarner mi areq, poxaren@ xarabaxin u banakin ogneq" - նախ և առաջ, օրինակ ես` իմ համարները առել եմ շատ տարիներ առաջ, ու չեմ զղջում։ 2-րդ հիմա եթե արդեն իսկ ունես այդպիսի համար, որի համար գումար ես տվել, ի՞նչ անես, հետ կգնի՞ պետությունը։ 3-րդ բանակին ու արցախին աջակցելու մասով, ինչքանով որ կարողացել ենք, արել ենք, իմացողը գիտի։ 4-րդ հիշում եք չէ որ էտ համարները պետությունից ենք առնում, գումարն էլ բյուջե է գնում ![]()