UPDATE: Շունը ցավոք չապրեց
Այսօր էլի ունեցանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգ։ Շանը արնաշաղաղ հասցրեցին կլինիկա ու վայրկյաններ անց վիրահատությունը սկսվեց, որ հնարավոր լիներ կյանքը փրկել։
Շունը Զովունիում բակի սիրված շունն էր, բոլորը նրան սիրում ու կերակրում էին, մարդամոտ, բարիագույն շուն էր։ Քնում էր խնամողներից մեկի սեփական բակում։ Սակայն առավոտյան նրան գտնում են կիսամահացած արնահոսելիս։
Վիրահատությունից պարզվեց, որ կրակել են, ու կրակել են փորին ու …մոտիկից, ինչը նշանակում է, որ շունը եղել է քնած կամ պառկած․․․
Կրակել են մարդու սեփական բակի ներսում․․․
Վիրահատության համար կլինիկային պետք է վճարենք 100․000 դրամ։ Շնորհակալ կլինենք, եթե օգնեք՝ հոգալ նրա ծախսերը։
p.s. Խնամողներն արդեն հաղորդում են տվել հանցագործության մասին։ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, այս գրառումը նույնպես հաղորդում է հանցագործության մասին։
ARMECONOMBANK - 163478008952 (Դինգո Թիմ ՀԿ)
ArCa – 9051410200923316
IDRAM – 824044578
QIWI – 37495939354
Visa – 4889620000432727
MoneyGram, Unistream etc - Ovsanna Hovsepyan
PayPal: dingoanimallovers@gmail.com (Laura Manoukian)