Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կեն...տրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։
«Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների գործարկումը «Եվրոպայի Թիմ» մոտեցմամբ ներշնչված՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մարմնավորման շատ վառ օրինակ է։ ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող, «Քովիդ-19» վարակի դեմ պայքարում։ Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
🇪🇺🇦🇲
Today Armenia received a donation of 27 500 doses of AstraZeneca vaccines from Lithuania. EU Civil Protection Mechanism was activated in order to support the transportation of the vaccine cargo. Lithuania’s Ambassador to Armenia Inga Stanytė-Toločkienė, the Chargé d'affaires a.i. at the EU Delegation to Armenia Jan Plešinger, and the RA Deputy Minister of Health Lena Nanushyan officially received the donation in the National Centre for Disease Control and Prevention.
“The donation by Lithuania and activation of the EU Civil Protection Mechanism is a very good example of Team Europe spirit, which embodies cooperation of the EU Member States’ Embassies, the EU Delegation to Armenia and the Armenian authorities. On behalf of the EU Delegation, we would like to thank Lithuania for its donation and we hope it will contribute to the fight against the Covid-19 infection that is again spreading across Armenia. Vaccination remains the most important tool in this fight and we hope trust will eventually be built within Armenian society that will help to slow down the pandemic through vaccination, ” said chargé d'affaires a.i. at the EU Delegation to Armenia Jan Plešinger.
#EUinArmenia
ՀՀ առողջապահության նախարարություն
Embassy of the Republic of Lithuania in Armenia



