app-facebook
Samvel Farmanyan
about 3 years ago

Պատերազմի ժամանակ երկրի ղեկավարը ընդամենը ԵՐԿՈՒ ֆունկցիա ունի.

1. Ճիշտ գնահատել ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակն ու անհրաժեշտ որոշումներ կայացնել:

2. Ապահովել երկրի ու նրա դաշնակիցների հնարավոր բոլոր ռեսուրսների արդյունավետ համատեղումը` զորահավաքային, սպառազինություն, հետախուզական, ֆինանսական, տնտեսական և այլն, ի սպաս դնելու այն Գլխավոր շտաբի ենթակայությանը` հաղթելու պատերազմում:

...

Իր այս երկու ֆունկցիաներն էլ ակադեմիական ճշգրտությամբ տապալած Նիկոլ Փաշինյանը դեռ բացատրություններ է մոգոնում ու իրենից դուրս անամոթաբար մեղավորներ կարգում` ապավինելով մեր հանրության վատ տեղեկացված շերտերի չիմացությանն ու անգիտությանը: Սա աներևակայելի ցինիզմ է: Սա շարունակվող արնահոսություն է:

Հ.Գ. Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը:

See more