Գավառում ծնվեց ևս մեկ արցախցի:
Այցելություն՝ նորածնին
Գավառի ԲԿ-ում լույս աշխարհ եկած փոքրիկ Ալենը հետպատերազմյան ժամանակահատվածում հավատի, հույսի և լույսի խորհրդանիշ է, - ասում է նրա Ինեսա մայրիկը: Պատերազմի օրերին Ալենի ընտանիքը հանգրվանել էր Գավառում: Երեխայի ծնվելուց հետո նրանք պատրաստվում են հայրենի քաղաք՝ Ստեփանակերտ մեկնել:
Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը այցելեց նրանց, շնորհավորեց փոքրիկի ծննդյան առիթով և նվերներ հանձնեց:



