❗Դիվանագիտական ճակատ.
(English text below)
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորներ իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքերի կիրառումը, ինչպես նաև Թուրքիայի և ահաբեկչական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունը հակամարտությանը: Պատ...գամավորները շեշտել են իրենց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Որպես Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար երախտագիտությունս եմ հայտնում Պատգամավորների պալատի բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարեկ Բենդային, և աջակցություն և համերաշխություն հայտնած մյուս բոլոր պատգամավորներին: Հայտարարության տեքստը` ստորև:
«Մենք՝ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ներքոստորագրյալ պատգամավորներս, գիտակցելով, որ հայ ժողովուրդն առաջին քրիստոնեական թագավորության ժառանգն է, որին շատ հաճախ սպառնում էին արտաքին թշնամիները և հիշեցնելով քսաներորդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Պատգամավորների պալատի 2017 թ. ապրիլի 25-ի բանաձևը, արտահայտում ենք մեր աջակցությունն ու համերաշխությունը:
Սեպտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի կողմից նախաձեռնած Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման և պատերազմող երկու կողմերի միջև հրադադարի ռեժիմի կրկնակի խախտման առնչությամբ.
- դատապարտում ենք ագրեսիվ հրետանային և օդային հարվածները, ներառյալ արգելված զենքի կիրառումը հայ բնակչության և Ստեփանակերտի ու Լեռնային Ղարաբաղի այլ վայրերի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ,
- զգում ենք, որ ներկա իրավիճակն աղետալի է և կարող է դառնալ վերջին տարիների ամենամեծ հումանիտար աղետներից մեկը,
-հասկանում ենք, որ «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության հաստատումը վտանգի տակ կդնի ողջ աշխարհի անվտանգությունը,
-համաձայն չենք այս հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, քանի որ դա կարող է ապակայունացնել իրավիճակն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, և կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը դադարեցնել ռազմական մասնակցությունը հակամարտությանը,
-կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել մարտերը, հետևել զինադադարի պայմանավորվածություններին և հնարավոր դարձնել աճյունների արժանապատիվ հուղարկավորությունը,
-խնդրում ենք, որ բոլոր դերակատարները վերադառնան զինադադարի նախնական գծին և բանակցային սեղանին, ինչը թույլ կտա գտնել փոխադարձ վեճերի գործուն և կայուն լուծում,
լիովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհապաղ անհրաժեշտությանը,
-խնդրում ենք Չեխիայի կառավարությանը Եվոպական Միությունում և ՄԱԿ-ում, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններում առաջնորդվել վերոհիշյալ սկզբունքների ոգով» :
A number of deputies of the Chamber of Deputies, Parliament of the Czech Republic, expressed their support and solidarity with the Armenian people, condemning the aggressive artillery shelling and the use of prohibited weapons against the peaceful Armenian population and civilian objects in Stepanakert and other parts of Nagorno-Karabakh. The deputies condemned the involvement of members of terrorist organizations and Turkey in the conflict, and stressed their support for the provision of humanitarian aid to the peaceful population of Nagorno-Karabakh.
I want to express my sincere and heartfelt gratitude to Mr. Marek Benda, Chairman of the Armenian-Czech Republic Friendship Group, and all the other Deputies for their support and solidarity.
“We, the undersigned deputies of the Chamber of Deputies of the Czech Parliament, acknowledging that the Armenian people are the heirs of the first Christian kingdom that was often threatened by foreign enemies, recalling the 2017 resolution of the Chamber of Deputies on the recognition of the Armenian Genocide, express our support and solidarity.
In regard with the resumption of the armed conflict in Nagorno-Karabakh initiated by the Azerbaijani army in late September and the double violation of the ceasefire regime between the two warring parties we
-condemn the aggressive artillery and air strikes, including the use of prohibited weapons against the Armenian population and civilian facilities in Stepanakert and other parts of Nagorno-Karabakh;
-feel that the current situation is disastrous and could become one of the biggest humanitarian catastrophes in recent years;
-understand that the involvement of members of the "Islamic State" or other terrorist organizations will endanger the security of the whole world;
-do not agree with Turkey's involvement in this conflict, as it could destabilize the situation in the entire Caucasus region; and we call upon the Turkish government to stop its military involvement in the conflict;
-call on all parties of the conflict to cease hostilities, to abide by ceasefire agreements, and to make dignified burial possible;
ask all actors to return to the ceasefire and peaceful negotiations, which will allow to find an effective, lasting solution to the mutual disputes;
-fully support the urgent need for humanitarian assistance to the civilian population of Nagorno-Karabakh;
-ask the Czech Government to be guided by the spirit of the above principles in the European Union, the UN and other international organizations."


