«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
about 2 months ago

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից կատարվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 11-ին ժամը 13:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով թաղամասի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։