Գուգարաց թեմ / Gougark Diocese
about 2 years ago

Գուգարաց թեմում
Օծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը
__________________________________________________

Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը:...
Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:
Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ:
Հավարտ օծման արարողության Սրբազան Հայրն օրհնեց ներկաներին, գնահատանքի և օրհնության խոսք հղեց բարերարին՝ աստվածահաճո այս գործի իրականացման համար:

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
+7
82
2
23