Սիրելի՛ հայրենակիցներ,
14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է 🇦🇲 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով։
Պրն․ Կարապետյանի...ն հաջողություն եմ մաղթում։
Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ։