2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը Տիեզերական գործունեության մասին, շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները` զբաղված էին քննադատությամբ։
Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազատական զարգացման ժամանակը։
Այսօր արդեն.
֊ Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ,
֊Հայաստան...ում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus Starmus VI Armenia գիտական փառատոնը,
֊ Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների,
֊Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ. 🇦🇪Արաբական միացյալ էմիրություններից, 🇪🇬Եգիպտոսից, 🇮🇷Իրանից, 🇷🇸Սերբիայից, 🇬🇪Վրաստանից, 🇴🇲Օմանից, 🇧🇾Բելոռուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,
֊ Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։
Սրանք իհարկե առաջին քայլերն են և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։
Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ֊շատ սպասված իրադարձություն տեղի կունենա Սթարմուզի շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք Ձեր երազանքների հետևից։



