Hayk A. Martirosyan
about 4 years ago

Դժվար է ասել, թե որքանով է վավերական լուրը, բայց նյութում մի կարևոր դրվագ կա, որ մի անտեսված, բայց իրականում մեծ խնդիր է հրապարակ հանում:

Հայաստանում տարածված անհեթեթության շրջանակներում հոդվածագիրը գրում է, որ Գաբրիելյանի ամերիկյան դոկտորական աստիճանն «իրականում» համապատասխանում է Հայաստանի «գիտությունների թեկնածուի» աստիճանին: Գուցեև հայակական իրավական դրույթով այդպես է, բայց առավել մեծ տխմարություն դժվար է պատկերացնել:

Դոկտորի կոչումից բարձր աստիճան` Ռուտգերսը, Բերքլին, Յ...եյլը, Հարվարդը, Օքսֆորդը, Լայդենը կամ Քեմբրիջը չեն շնորհում: Էյնշտեյնն ու գրեթե բոլոր Նոբելյան մրցանակակիրներն էլ ունեն նման Արևմտյան դոկտորների աստիճաններ: Իսկ Հայաստանյան որևէ դոկտոր, համաձայն այդ դրույթի և հավատալիքի` ստացվում է, որ կոչումով ավելի բարձր է, քան նրանք, և որ դրսիններն ընդամենը գիտության թեկնածուներ են Հայաստանի դոկտորների համեմատությամբ: Դրանով ստացվում է, որ դրսում «իսկական դոկտորներ» ուղղակի չկան: Միաժամանակ` նույն տրամաբանությամբ` ուզբեկական, ղրղզական, բելառուսական և ռուսական դոկտորներն, օրինակ, հավասար են հայկականններին և դարձյալ բարձր` յուրաքանչյուր Արևմտյան դոկտորներից, որոնք, փաստորեն բոլորը հայկական, ղրղզական և ռուսական համակարգերում թեկնածուներ են:

Այս անհեթեթ հիմարությունը, որ Հայաստանում հիմնվում է տգետ և անհիմն մեծամտության վրա, իսկ իրականում Ռուսաստան-Արևմուտք խորքային հակամարտության դրսևորում է, որով ռուսները հետխորհրդային շրջանում ցանկացան սեփական գիտակրթական համակարգը Արևմտյանից բարձր հռչակել` անշուշտ ձեռնտու էր հայաստանյան նախկիններին, բայց որ այն պահպանում են ներկաները` առնվազն տարօրինակ է:

Ժամանակն է գոնե այս հարցում Հայաստանի համար ամոթալի այս տխմարությանը վերջ տալ և ընդունել, որ բացի ԱՊՀ երկրների դոկտորներից` աշխարհում այլ վայրերում էլ «իսկական դոկտորներ» կան:

See more
This content isn't available in Canada
In response to Canadian government legislation, news content can't be viewed on Facebook. Learn more
In response to Canadian government legislation, news content can't be viewed on Facebook. Learn more
76
6
11