Hayk A. Martirosyan
about 2 years ago

Երբ երկիր է կործանվում, երբ հինգ հազարը չկան ու էլ ավելին չեն լինելու` կենդանիների ու վայրի բնության հարցը երկրորդ պլան է գնում:

Բայց սա մեր երկիրն է: Այս երկիրը մենք փորձելու ենք պահել ամեն գնով` որքան էլ որ ոմանք հաստատակամորեն այն վստահեն այն թշնամուն նվիրողներին: Եվ մեր այս երկրում ապրելու համար մեզ նաև նրա բնությունն է պետք:

Այս տարի ևս` արդեն որերորդ տարին` արագիլներն աղտոտված են: Արդեն երրորդ ամառն է, երբ Հայաստանի թրքական ռեժիմը ոչինչ չի անում կանխելու սա, երրորդ ամառ...ն է, երբ ձկնաբուծարաններն անարգել ու անպատիժ ոչնչացնում են երկրի բնությունը:

Երեք տարի առաջ ես բարձրաձայնեցի հարցի մասին: Այս տարի արդեն Նյու Յորքից պրոֆեսոր Գայանե Հովակիմյանի աջակցությամբ թռչնորսիչ ցանցանետ սարք ունենք, որ Հայաստանում նախկինում չկար: Իսկ դա նշանակում է, որ լվալու համար առավել հեշտ է լինելու արագիլին բռնելը: Բայց, միևնույն է` աղտոտումը մահացու է ու մենք կորցնում ենք մեր բնությունը:

Այս տարի ևս արագիլներին աղտոտել են: Այս տարի ևս` արդեն հողերին զուգահեռ` Հայաստանից մի այլ բնույթի կտոր է պակասելու:

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
NAr Davtyan to Հայկական բնապահպանական ճակատ - Armenian Environmental Front
1,161 followers
July 8, 2021

Աղտոտված արագիլներ Արմավիրի մարզի Երասխահուն և Եղեգնուտ գյուղերում։
Լուսանկարներում պարզ չի երևում, բայց իրականում էս խեղճ թռչուններն ամբողջովին տիղմի ու կեխտի մեջ կորած են ու չեն կարողանում թռչել։
Խնդրում եմ օգնեք, ի՞նչ կարող ենք անել, ու՞մ դիմել։

125
11
36