Heghine Bisharyan
约 5 年前

Այն, ինչ տեղի ունեցավ րոպեներ առաջ, արդեն մարդկային չէ, բանական չէ:
Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով:
Պետք չէ այսչափ լկտիանալ ու ձեռք բարձրացնել երիտասարդ աղջիկների, կանանց վրա, տարեցների ու ակնհայտ հաշմություն ուն...եցողների վրա: Դա մարդկային տականքության ցցուն դրսևորում է, ավելի ճիշտ ազգային տականքության յուրատեսակ դրսևորում:
Մարդկանց ծեծելով, վառելով, աչք հանելով, կամ ոտք ու ձեռք ջարդելով խնդիրները չեն լուծվելու: Ընտրված մեթոդը ամենավատ տարբերակն է: Դա միայն ավելացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը:
Անհապաղ անհրաժեշտ է գտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման քաղաքական եղանակներ, իսկ իշխանությունը փոխզիջումների գնալու փոխարեն վերցրել է ինքնաոչնչացման ուղին:

展开
119
12
32