app-facebook
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
about 3 years ago

Մարզադպրոցներում Covid-անվտանգության ի՞նչ կանոններ է դիտարկում ԱԱՏՄ-ն՝ ստուգայցերի ընթացքում

Աշխատանքի կազմակերպում հաստատությունում՝

• ընդհանուր մուտքի, սանհանգույցների, հանդերձարանի, խոհանոցային հատվածի, մարզասրահների, դասասենյակների մուտքերի մոտ տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար՝ առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով, անձեռոցիկներ և ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղեր,

...

• մուտքի մոտ իրականացվում է աշխատողների, սաների և այցելուների ջերմաչափում և գրանցում,

• COVID-19-ին բնորոշ ախտանիշներ (ջերմություն՝ 37 և ավելի, հազ, դժվարացած շնչառություն) ունեցողները մուտք չեն գործում կազմակերպություն,

• սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ մարզումների ընթացքում,

• մարզասարքերը տեղադրվում են միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա.

• անհրաժեշտության դեպքում դահլիճից հեռացվում է սարքավորումների մի մասը:

Տարածքի ախտահանումը կազմակերպվում է հետևյալ ձևով՝

 ամեն օր մարզումները սկսելուց առաջ մարզադպրոցների տարածքը մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցներով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

 օրվա ընթացքում՝ (առնվազն 2 անգամ), իրականացվում է տարածքի, ներքին մակերեսների, մարզասարքերի, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում՝ 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

 հաստատության ներսում իրականացվում է օդափոխություն՝ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ՝ 8-10 րոպե տևողությամբ՝ բացառելով մարզվողների ներկայությամբ միջանցիկ օդափոխությունը,

 հերթափոխով մարզվելու ժամանակ, յուրաքանչյուր հերթափոխից հետո տվյալ մարզասրահի շփման բոլոր մակերեսներն ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով կամ 70-90%-ոց սպիրտով, կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

 սաներն ապահովվում են խմելու ջրի համար անհատական տարողություններով կամ միանվագ օգտագործման բաժակներով,

 ապահովվում է սրբիչների անհատականացնելու սկզբունքը,

 մարզագորգերն ախտահանիչ միջոցներով ախտահանվում են ամեն օր մինչ դրանց կիրառումը՝ կատարելով գրանցումներ գրանցամատյանում,

 խմբակային մարզումների ժամանակ անհրաժեշտ է խումբը բաժանել մասերի, հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր անձի համար նախատեսված տարածության պահպանման համար:

Բոլոր մանրամասները՝ կից հղումով` https://bit.ly/2USzdIU։

Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում
shorturl.at/nvOQ6։

See more