Hrach Poghosyan
about a year ago

Սուրմալուի մասին: Մտածում եմ խոսեմ թե չխոսեմ: Թվում է դեպքը անխուսախելի էր: Պատճառները շատ էն, բայց հիմնական պատճառները կարելի է ձեվակերպել մոտավորապես, ինչպես ասում էն՝ վերևները չեն կարող, ներքեվները չեն ուզում:
Մեր ժողովուրդը օրինապաշտ չե: Մարդիկ աշխատում էն ամեն կերպ օրենքը շրջանցել: Օրենքի պաշտպաններն էլ հակված են աչք փակել, որոշ թերություններ չնկատել, մտածելով՝ դե մարդիք ընտանիք են պահում, երեխաներ ունեն,,
Խոշոր սեփականատերերը տարածքը վարցով են տալիս բազմաթիվ մանր գ...ործարարների, վարցը վերցնում ու մի կողմ քաշվում, հնարավոր տուգանքը թողնելով վարցակալի վրա: Տուգանքն էլ ծիծաղելի, խղճուկ 20-50 հազարը հասկանալի է ինչ է:
Պետությանն էլ խստությունը կարծես ձեռնտու չի՝ կարող է պակասել բյուջեի եկամուտը:
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ստուգող կազմակերպության ղեկավարը ասաց չեն հասցնում ստուգել, մոտ 8000 ռիսկաին շենք-շինություն կա, իսկ հնարավորություն ունեն ստուգելու մոտ 500ը: Հարց է ծագում ի՞նչ անել: Այդ 8000 ից մեկը, երկուսը ստուգել, խախտումների դեպքում փակել, դադարեցնել աշխատանքը:
Պատիժը պետք է լինի խիստ ու անխուսափելի: Մեկին երկուսին խիստ պատժես, մյուսները կհասկանան, որ պատիժը անխուսափելի է ու պետք է հարգել օրենքը:
Պետք է խստացնել հակահրդեհաին նորմատիվ պահանջների կատարումը նախագծային փուլում, խստացնել գոյություն ունեցող, առևտրային կամ այլ նշանակության շենքերում հակահրդեհային նորմերի ու պահանջների պահպանումը, տուգանքները կիռարել շենքի սեփականատիրոջ վրա, այլ ոչ թե վարձակալողի, տուգանքի չափը դարցնել զգալի սեփականատիրոջ համար: Շենքի շահագործման դաթարեցումը միակ զգալի ու ցավոտ տուգանքն է սեփականատիրոջ համար:
Հակահրդեհաին նորմերի անբավարար վիճակի դեպքում դադարեցնել շենքի հետագա շահագործումը, քանի որ հրդեհը կարող է բռնկվել ստուգման հենց հաջորդ օրը:
Շենքում պահվող կամ վաճառվող նյութերի անվտանգ լինելու պատասխանատուն պետք է լինի շենքի սեփականատերը, այլ ոչ թե վարցակալողը:
Զարմանալի ժողովուրդ ենք՝ քանի՞ անգամ պետք է քիթներս տրորվի, որ վերջապես հասկանանք՝ օրենքը խախտել չի կարելի, չի կա րե լի:

See more
73
5
4