Izabella Abgaryan
about 6 months ago

Այսօր ինձ երջանիկ եմ զգում, որ Երևանի ավագանու անդամ եմ։ Հայաստանի առաջին կին ճարտարապետի՝ Աննա Տեր-Ավետիքյանի անվամբ փողոց ունեցավ Երևանը։

Մի նախաձեռնություն, որը նպատակ էի դրել իրականացնել այն պահից, երբ Anahit Tarkhanyan -ին հյուրընկալելիս պատին տեսա մեր լեգենդար ճարտարապետների կողքին Աննա Տեր-Ավետիքյանի լուսանկարը։

- Ո՞վ է այս կինը, - հարցրեցի՝ մինչ այդ կարծելով, թե Երևանը հարստացրած, ամենագեղեցիկ շենքերը նախագծածները բացառապես տղամարդ ճարտարապետներ են եղել։

...

Եվ բացահայտեցի ինձ համար Աննա Տեր-Ավետիքյանին, որի շենքերը շատերդ եք սիորւմ, բայց քչերդ եք իմացել, թե ով է այդ հոյակերտ շենքերը նախագծող ճարտարապետը։

Բունիաթյանի և Թամանյանի հետ աշխատած Տեր-Ավետիքյանին մատով էին ցույց տալիս՝ «Վայ, աղջիկ» զարմացած փաստելով, քանի որ այն ժամանակ ճարտարապետ կանայք դեռ չկային։

Երբ ուսումնասիրեցի Տեր-Ավետիքյանների ընտանիքի պատմությունը, պարզ դարձավ, թե ինչն է նաև իր մոտ առաջացրել ճարտարապետ դառնալու ցանկությունը։
Հին երևանցիների այս ընտանիքը մեծ ներդրում է ունեցել մեր քաղաքի կայացման գործում՝ Կրբուլաղի աղբյուրից երևանցիների համար խմելու ջրի առաջին համակարգի անցկացմանը նպաստելուց մինչև Երևանի զարդը դարձած մի շարք շենքերի կառուցմանն աջակցելը։ Այդ շենքերից են ֆիլարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցի հիվանդանոցը և այլն։

Էլ ավելի երջանիկ եմ, որ իմ ու Kristina Karen Vardanyan - ի նախագծով ՝ իմ հարազատ Արաբկիրում է փողոցը կրելու այս համարձակ ու տաղանդավոր կնոջ անունը։

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
+6
269
20
6