Ցավում եմ, որ այս օրերին ստիպված եմ լինում նաև Երևանի ընտրությունների թեմային անդրադառնալ, բայց ... ունենք այն, ինչ ունենք:
Պարզաբանեմ բոլորի, նաև առաջին հերթին մեզ քվե տված քաղաքացիների համար այս պահի իրավիճակը:

֊ մենք բոյկոտելու ենք նիստերը, որ տեղի ունենան նոր ընտրություններ:
Այս մասով ունենք նաև 14֊իս ստորագրություններով փաստաթուղթ առ այն, որ որևէ մեկը ներկայություն չի ապահովի:

...

֊ Մայր Հայաստանը նույնպես չներկայանալու մասին հայտարարություն է տարածել:

Այս պահին սա միակ ձևն է կանխել ՔՊի ընտրվելը:

֊ Հանրային ձայնը, չգիտես ինչու, շարունակում է մեզ դիմել՝ պաշտոններ ուզելով: Փաստացի, որ չընտրի ՔՊին, քանի որ Մարությանին ընտրելու որևէ տարբերակ այլևս չկա:

Ամբողջ հարցը միայն այն է. կօգնի՞ Հանրային ձայնը ՔՊին, թե՝ ոչ:

Յուրաքանչյուրի ընտրողը շուտով կհասկանա, թե ով է իրականում գլխավոր նպատակ համարում ՔՊի չընտրվելը, իսկ ով այլ հետաքրքրություններ ունի այս պրոցեսում:

See more
93
34
3