Դավիթ Խաժակյան
about 3 years ago

Հարգելի ընկերներ,

Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով և ո՞րն է իմ դիրքորոշումը։

Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։

...

Բնականաբար ինչպես դուք այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել և ելույթ չեմ ունեցել։

Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո'չ երեկ, ո'չ այսօր։

Խաղաղությո'ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի։

See more
108
20
8