Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի։
Հիշեցնեմ, որ հայցի համար հիմք էր հանդիսացել Իոաննիսյանի գրառումը, որով վերջինս հայտնում էր այն մասին, որ Հոխիկյանր վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։
Նաև տեղին է հիշեցնել, որ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով հետագայում գործի վարույթը կարճվել էր։
Առհասարակ, ցանկալի է հետևել խոսքի հիգիենային, արտահայտվել փոխադարձ հարգալից, որ հետագայում 2 նախադասությամբ արտահայտված մտքի համար ներողություն խնդրելու և հերքում տարածելու կարիք չառաջանա։