Հա ասում եմ չանդրադառնամ, բայց տեսեք` նորից Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել։ Նկարներն ինձ ծանոթներս ուղարկելով հույս ունեն, որ էս սպանդին վերջ կդրվի։ Էս ի՞նչ բան է այ մարդիկ, մենք ասում ենք ոչ մասնագետները, պատահական մարդիկ, ով կապ չունի կենդանաբանության հետ այգու ղեկին կառչած նպաստում են օր օրի վարի գնա։ Մի հարց ունեմ նրանց, ով Արևիկ Մկրտչյանին, ով նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի վստահված անձն է, ո՞ր սիրուն աչքերի համար եք դրել տնօրենի ժ/պ: Կենդանաբա՞ն է, ո…չ, Տնտեսագե՞տ է, ոչ։ Բա ինչի՞ համար։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ախր դուք խիղճ ունե՞ք քաղաքապետարան։ Արևիկը ստատուսը ստատուսի հետևից գրում է. սրանք չեն արեն, նա չեն արել, էն չկա, դա չկա և այլն։ Մի բողչա մեղավոր ու միակ սուրբն ինքը, ով եկավ չեկավ նորից կենդանիները սատկեցին։ Ես նայում ու տեսնում եմ, էս կենդանիները սատկել են սովից ու ցրտից։ Մնացածը լոլոներ են։ Արևիկ բացատրի ինչի՞ ես եկել այգի, շահդ ո՞րն է։ Ախր սկի կենդանի, սկի մի կատու չես սիրում։ Ինչ ասեմ մասնագետներին էլ ժամանակին հեռացրեցին, որ ինչ ուզեն անեն արդյունքները տեսնում ենք արդեն!
Ещё



