Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan
about 2 years ago

Մի շարք համայնքներում հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրությունների մասին որոշումները պետք է կայացվեն և հրապարակվեն համապատասխան մարզպետների կողմից ամենաուշը այսօր՝ օգոստոսի 18-ին՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի։

Այս պահի դրությամբ հրապարակված է միայն Սյունիքի մարզում և Գյումրիում ընտրություն նշանակելու մասին որոշումը, իսկ ահա առնվազն մեկ համայնքի՝ Վանաձորի մասին առկա է մարզպետի տեղեկությունը, որ ընտրությունները հետաձգվելու են ապագայում նախատեսվող համայնքների խո...շորացման պատճառով։

Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված են ընտրությունների չնշանակման պատճառները, ակնհայտ է, որ մարզպետների կողմից ընտրություն չնշանակելը առնվազն անգործություն է, որի վերաբերյալ «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանման նպատակով, ինչպես նաև դիմելու է դատարան՝ մարզպետերի անգործության հիմքով։

#ԱպրելուԵրկիր

See more
53
8
1