app-facebook
Արցախի Արտաքին գործերի նախարարություն / Artsakh Ministry of Foreign Affairs
about 3 years ago

🇫🇷 Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Փաստաթղթում մասնավորապես նշված է.

«Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝

...

🔸 Դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները,

🔸 Կոչ է անում Կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև,

🔸 Կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ,

🔸 Որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»։

See more