ՀՀ առողջապահության նախարարություն
约 4 个月前

Նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով:

Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:...
Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:

https://www.moh.am/#1/3307

展开
可能是包含下列内容的图片:一人或多人、一群人坐着、户外服装和眼镜
可能是包含下列内容的图片:2 位用户、一群人站着和户外服装
可能是包含下列内容的图片:2 位用户、一群人站着和户外服装
可能是包含下列内容的图片:2 位用户、一群人站着和户外服装
+7
405
1
82