Ի լրումն մասնավոր մանկապարտեզներից մեկում գրանցված դեպքերի
Հունիսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» է ընդունվել «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ` (փսխում, սրտխառնոց, ջերմություն) Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան, որից 5֊ը բավարար վիճակով նույն օրը դուրս է գրվել։ Եվս 8 երեխա նույն ախտորոշմամբ` այլ մանկապարտեզի սաներ, ընդունվել են այսօր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Ինչպես նաև «Ինֆեկցիոն հիվանդություննե...րի ազգային կենտրոն» ընդունվել է մանկապարտեզների հետ կապ չունեցող, սակայն մեկ օջախից 3 երեխա` նույն ախտանշաններով։
Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։
Այս պահի դրությամբ` մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։
Ավելին այստեղ` https://www.moh.am/#1/400