Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 200 հազար դեղաչափով
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։
Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, առավել, քան կարևոր է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը:
...Բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ` 100 հազար անձի համար։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Ավելին՝ https://www.moh.am/#1/4220


