app-facebook
ՀՀ առողջապահության նախարարություն
about 2 years ago

Հարց. COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցու՞մ է:

Պատասխան. արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:
Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության մշտական հակացուցում չեն:

25
5
1