app-facebook
ՀՀ առողջապահության նախարարություն
about 2 years ago

📊 Հանրային կարծիքի ուսումնասիրություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև «COVID-19 և պատվաստում» թեման:

Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների ...
• 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը,
• 17%-ը կողմ է պատվաստումների մասին ավելի շատ խոսելուն:

Հարցվածների`
• 68%-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ
• 54%-ի կարծիքով` զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը:
• 52%-ը բարձր է գնահատել պատվաստումների արդյունավետությունը:

Պատվաստված քաղաքացիների`
• 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել` առողջության մասին մտահոգվելով, 9%-ը` արտերկիր մեկնելու համար:
• Շուրջ 62%-ը նշել է, որ COVID-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է:

• 69%-ին մտահոգում է կորոնավիրուսի նոր շտամները,
• 68%-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը:

Տվյալները հավաքագրվել են Հայաստանի ամբողջ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով: Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով։

ℹ️ Հետազոտության արդյունքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://www.iri.org/…/armenian_final_presentation_09_03_202…

See more