app-facebook
Միքայել Նահապետյան
about 3 years ago

Երեկ ընդունել եմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկը և ծառայության անցել ՀՀ կառավարությունում` փոխվարչապետի գրասենյակում:

Քաղաքացու պայքարը, որ հաղթանակեց փողոցում պետք է վերածվի սոցիալական նոր պայմանադրության, ստեղծի հանրային հարաբերությունների նոր ձևեր, պետական շինարարության նոր մոտեցումներ:

Եվ այս առումով է պատմական շարժման օրակարգը` ազատ ընտրությունների, իրապես քաղաքական կուսակցությունների և ոչ օլիգարխիական պետապարատի պահանջմունքներով:

...

Մեզ վստահված բլոկում (որտեղ և տնտեսական քաղաքականության հարցերն են) պիտի գտնվի այն պայմանադրության իրավական ձևը որն ընդունելի կլինի թե՛ այս հաղթանակի տեր քաղաքացու համար, թե՛ պետական կառավարումը թողնելու ու բիզնեսով զբաղվելու պատրաստ օլիգարխների համար:

Ահա այս մոտեցումների կառավարության կողմից ըմբռնումն է, որ ինձ բարձրագույն իշխանության և զորության կրող քաղաքացու դիրքից որոշ ժամանակով ուղարկեց դեպի ծառայողի դիրքը: Եվ այս պատշգամբից ամեն անգամ նայելով զորության կրողին նորից եմ համոզվում, որ չհաջողելու գինը սերունդների երջանկությունն է, չհաջողելու գինը արյունահեղությունն է: Ուստի այս օրակարգը մեր առաքելությունն է, մեզ ուղղված պատվերը որպես քաղաքացիներ` անկախ զբաղեցրած պաշտոնական դիրքից:

Անմնացորդ հավատ, անկոտրում կամք բոլոր նրանց ովքեր հեղափոխությունը պիտի արձանագրեն, որպես նոր պայմանադրություն:

See More