Mihran Mir Poghosyan
about 5 years ago

Հատուկ ՀՀ հատուկ քննչական ծառայություն-յան համար, կարդացեք, որ հաջորդ գործով հստակ իմանաք
Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ...ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Ինչպես տեսաք «թող մի երկու օր նստի խելքը գլուխը գա, ցուցմունք կտա» կալանվորման հիմք նախատեսված չէ...
Իսկ ակնհայտ ապօրինի՝ առանց օրենքով նախատեսված հիմքի կալանավորելը արդեն իսկ քրեական պատասխանատվություն է առաջ բերում...

See more